«Սիթի տուր» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 22–ին
17/09/2011 14:15

«Սիթի տուր» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 22–ին

Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներում երթևեկության ժամանակավոր դադարեցման հանգամանքով պայմանավորված` Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջային «Սիթի տուր» ծրագիրը նախապես հայտարարված սեպտեմբերի 17–ի փոխարեն կմեկնարկի սեպտեմբերի 22–ից:

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ` սեպտեմբերի 22–ից 24–ը «Սիթի տուր»-ի էքսկուրսիաները կիրականացվեն բացառապես երեխաների համար` անվճար սկզբունքով:

 

«Սիթի տուր» ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 22–ին