Պոլսահայ «Դալար» համույթը կներկայացնի հայկական տարազները
17/09/2011 15:21

Պոլսահայ «Դալար» համույթը կներկայացնի հայկական տարազները

Վաղը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ` ՀՀ սփյուռքի նախարարության «Պոլսահայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա պոլսահայ «Դալար» երգի ու պարի համույթի ավանդական հայկական տարազների ցուցադրություն:

Ցուցադրությանը կմասնակցեն պոլսահայ «Դալար» երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն և պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սևան Աթաօղլուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դալար» պարի և երգի խումբը հիմնվել է 1997 թ. հոկտեմբերին: 130 հոգուց բաղկացած առաջին պարի խումբը ուներ նաև իր երգչախումբը և նվագախումբը: Զանազան համերգասրահներում ելույթներ ունեցող «Դալար» խումբը 2006 թ-ին ստեղծեց նաև «Դալարիկը», որտեղ ընդգրկվեցին մանուկ պարողներ: 2008 թվականին «Դալարն» իր տասնամյակը տոնեց բազմաթիվ ելույթներով:
2011թ-ին խումբը ներկայացրեց 70 կտորից բաղկացած պատմական հայկական զգեստի ցուցահանդեսը, որը պատրաստված էր խմբի գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուի կողմից:
 

Պոլսահայ «Դալար» համույթը կներկայացնի հայկական տարազները