Ծիսական հանձնախմբի եռօրյա ժողով
17/09/2011 17:42

Ծիսական հանձնախմբի եռօրյա ժողով

Սեպտեմբերի 14-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի երրորդ հանդիպումը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից մասնակցում էին` Տ. Արշակ Եպս. Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Նաթան Եպս. Հովհաննիսյանը, Տ. Միքայել Եպս. Աջապահյանը և Տ. Վահան Ծ. Վրդ. Հովհաննիսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Կոմիտաս Արք. Օհանյանը (համաատենապետ) և Տ. Գեղամ Արք. Խաչերյանը:

Ժողովի ընթացքում հանձնախմբի կողմից քննության առնվեցին Սբ. Մկրտության արարողությանը առնչվող բնագրագիտական, կանոնական, ուսուցողական ու բարեպաշտական հարցեր:

Ժողովի սկզբին և ավարտին հանձնախմբի անդամներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և փոխանցեց Իր օրհնությունն ու աշխատանքների արդյունավետության համար բարեմաղթանքները:

Ծիսական հանձնախմբի եռօրյա ժողովն ավարտվեց սեպտեմբեր 16-ին: Հանձնախմբի առաջիկա հանդիպումը կկայանա գարնանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
 

Ծիսական հանձնախմբի եռօրյա ժողով