Ժամը 11:00-ին կմեկնարկի  Երիտասարդական մեծ ուխտերթը
17/09/2011 10:25

Ժամը 11:00-ին կմեկնարկի Երիտասարդական մեծ ուխտերթը

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր` ժամը 11:00-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այն կմեկնարկի Ազատության հրապարակից դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:

Արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: 

Ժամը 11:00-ին կմեկնարկի Երիտասարդական մեծ ուխտերթը