.jpg)
Ֆինլանդիայում ահաբեկչության մեղադրանքով 2 մարդ է ձերբակալվել
Ֆինլանդիայում ահաբեկչության մեղադրանքով 2 մարդ է ձերբակալվել: Սա այս երկրում նմանատիպ առաջին դեպքն է:
Ըստ իշխանությունների` նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություններ իրականացնող խմբի ձևովորման և դրա ֆինանսավորման համար:
Մեղադրյալները գտվում են կալանքի տակ սեպտեմբերի 7-ից, և ըստ ֆիննական ոստիկանության, Հելսինկիի մի քանի տներում իրականացվել են խուզարկություններ, որոնք էլ հիմք են ծառայել ձերբակալման համար:
Նշենք, որ հետաքննության որևէ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում, բացի այդ, չի նշվում նաև ձերբակալվածների տարիքը և ազգությունը: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը: