.jpg)
Գագիկ Գինոսյան. Արժանի լինել ուսուցիչներին
Այսօր նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց նաև «Կարին» ազգագրական երգի, պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին` մշակույթի ոլորտում ներդրած ավանդի համար:
Գագիկ Գինոսյանն Aysor-ի թղթակցին ասաց, որ յուրաքանչյուր մարդու համար պարգևատրումը ինչ-որ հանգրվան է, որն ավելի շատ պետք է պարտավորություն լինի` ապագա գործունեության համար:
«Ես երկրորդ անգամ եմ նախագահական նստավայրում: Առաջին անգամ նախորդ նախագահն ինձ շնորհել է Արիության մեդալ` մարտական գործողություններին, Մահապարտների ջոկատում իմ գործունեության համար: Ուզում եմ ասել, որ Նժդեհի ուսմունքին հարազատ, նրա ոգով շատ հաղթանակներ տոնի և միշտ հաղթանակներդ խոնարհաբար դիր մեծերի` քո ուսուցիչների, շիրիմներին: Իմ այս կոչումը ուղղակի խոնարհաբար ուզում եմ իջեցնել Հայրիկ Մուրադյանի հիշատակին, նախորդ իմ ստացած արիության մեդալը ես ուզում եմ իմ հրամանատարին` Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրել»,- ասաց նա և հավելեց, որ պարտավորվում է ուղղակի ավելին անել և արժանի լինել այս մեծերի սանը, զավակը, զինվորը կոչվելու համար: