.jpg)
Վրաստանը արտոնագրել է չաչան, խաչապուրին և չուրչխելան
Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնը արտոնագրել է 30 անուն ազգային մթերք: Այդ մասին հայտարարել է Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի ղեկավար Իրակլի Գվալաձեն:
Նրա խոսքերով` արտոնագրվել են չաչան` խաղողի օղին, խաչապուրին, չուրչխելան, սուլուգունին, և այլ մթերքներ, ընդհանուր առմամբ 30 անուն մթերք:
Ի. Գվալաձեն նշել է, որ ազգային բրենդերի արտոնագրման գորընթացը կշարունակվի նաև ապագայում: Այս մասին հաղորդում է interfax.ru կայքը: