.jpg)
Մայրաքաղաքն ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին
Սեպտեմբերի 3-ին, 10-ին և 17-ին կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակների արդյունքում 376 միավոր տեխնիկայով մաքրվել է 2143 բակ, քաղաքային աղբավայրեր է տեղափոխվել ընդհանուր առմամբ շուրջ 3500 տոննա աղբ: Շաբաթօրյակների օրերին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանններում 6500 գծամետր ցանկապատ է ապամոնտաժվել և ազատվել են բոստանային տարածքների վերածված բազմաթիվ բակերի ընդհանուր օգտագործման տարածքները:
Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին ընդառաջ դեռևս սեպտեմբերի մեկին Երևանի քաղաքապետը կոչ էր արել բոլոր երևանցիներին, տնտեսվարողներին, կազմակերպություններին և հաստատություններին հոգատար լինել քաղաքի հանդեպ և սեպտեմբերյան համաքաղաքային շաբաթօրյակներով ակտիվորեն մասնակցել տոնի նախապատրաստմանը: Մայրաքաղաքը սիրով արձագանքել է քաղաքապետի կոչին: