Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` անկախ ԱՄՆ-ի հորդորներին
17/09/2011 11:19

Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` անկախ ԱՄՆ-ի հորդորներին

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը երեկ հայտարարել է, որ ՄԱԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու: Նա ասել է, որ պաղեստինցիները իրավունք ունեն ստանալ միջազգային կազմակերպության կարգավիճակը և ավելացրել, որ պահանջում է ճանաչել Պաղեստինի պետության` 1967թ-ի սահմանները:
Այս մասին հայտնում է «BBC»-ն:

Աբբասի խոսքերով`արդեն 126 երկիր ճանաչել է Պաղեստինը` որպես անկախ պետություն և պաղեստինցիները կորցնում են համբերությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վերջին օրերին բանակցություններ է անցկացնում Պաղեստինի ղեկավարների հետ` ՄԱԿ-ին անդամագրվելու գործընթացը կանխելու համար: Սակայն, Պաղեստինի ղեկավարը մտադիր է հայտ ներկայացնել արդեն հաջորդ շաբաթ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդիպման ժամանակ:

 

Պաղեստինը դիմելու է ՄԱԿ-ին` անկախ ԱՄՆ-ի հորդորներին