Հայաստանի հավաքականի կազմը հաստատվել է
19/09/2011 12:13

Հայաստանի հավաքականի կազմը հաստատվել է

Հայաստանի շախմատային ֆեդերացիան հաստատել է հոկտեմբերի 15-20-ը Երևանում Ռուսաստանի հավաքականի հետ շևենինգենյան մրցակարգով անցկացվելիք մրցախաղում Հայաստանի թիմի կազմը:

Մեր հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը: Վերջին երկուսն այդ իրավունքը նվաճեցին` հաջող հանդես գալով Երևանում անցկացված ընտրական մրցաշարում: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
 

Հայաստանի հավաքականի կազմը հաստատվել է