.jpg)
19/09/2011 17:00
Պիկեն բաց կթողնի «Վալենսիայի» հետ խաղը
«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել «Վալենսիայի» հետ Պրիմերայի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնում է sport.es-ը: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումից առաջ: Սպասվում է, որ նա շարք կվերադառնա «Ատլետիկոյի» հետ 6-րդ տուրում տեղի ունենալիք խաղի նախօրեին: