Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
22/09/2011 12:20

Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը մինչև 12 տարեկանների խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը մինչև 16 տարեկանների խմբում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Մարիա Գևորգյանը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ:
 

Հայկ Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն