.jpg)
23/09/2011 19:04
Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին
Լևոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 11-ը Սան Պաուլոյում (Բրազիլիա) և Բիլբաոյում (Իսպանիա) անցկացվելիք շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը, Հիկարու Նակամուրան, Վասիլի Իվանչուկը և Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը: