.jpg)
27/09/2011 11:44
Միկացիները հաղթեցին նաև երկրորդ տուրում
Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում ընթացող եվրոպական ակումբային առաջնությունում շախմատի տղամարդկանց «Միկա» թիմը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «ԿՍԿ Էյնատենի» նկատմամբ: Անցկացված 6 պարտիայից 5-ում հայ շախմատիստները հաղթել են, 1-ում` պարտվել:
Կանանց թիմը 4:0 հաշվով պարտության մատնեց «Օսլո Սչակսելսկապին»: Այս մասին հայտնում է armchess.am-ը: