Գեննադի Մարտիրոսյանը վաղը դուրս կգրվի հիվանդանոցից
29/09/2011 15:01

Գեննադի Մարտիրոսյանը վաղը դուրս կգրվի հիվանդանոցից

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գեննադի Մարտիրոսյանը, ով սեպտեմբերի 5-ին տեխնիկական նոկաուտով զիջեց միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգին, կրասնոդարյան հիվանդանոցում կմնա մինչև վաղը: Հիշեցնենք, որ նա հոսպիտալացվել էր մենամարտի ավարտից անմիջապես հետո:

Բժշկական հետազոտությունը էական որևէ վնասվածք չի հայտնաբերել: Վաղը հայ մարզիկը դուրս կգրվի հիվանդանոցից և անմիջապես կվերադառնա Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հայտնում է championat.com-ը:
 

Գեննադի Մարտիրոսյանը վաղը դուրս կգրվի հիվանդանոցից