«Միկան» կրկին հաղթում է
30/09/2011 15:11

«Միկան» կրկին հաղթում է

Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության 5-րդ տուրում «Միկայի» տղամարդկանց և կանանց թիմերը հաղթանակներ տոնեցին` ապացուցելով, որ սթափվել են նախորդ տուրում կրած պարտությունից: Այս անգամ տղամարդիկ 4,5:1,5 հաշվով առավելության հասան «Գլասինակ Սոկոլասի», իսկ կանայք` 2,5:1,5 հաշվով` «Գիպրորեչտրանսի» նկատմամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 

«Միկան» կրկին հաղթում է