.jpg)
03/10/2011 09:51
«Միկայի» կանանց թիմը գրավեց 3-րդ տեղը
Երևանի «Միկայի» շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի ակումբային առաջնության վերջին` 7-րդ տուրում 2,5:3,5 հաշվով զիջեց «Սանկտ Պետերբուրգին» և հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: Առավել հաջող հանդես եկավ կանանց թիմը, որը հաշվետու տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ ԲԱՍ-ի նկատմամբ և վերջնարդյունքում գրավեց երրորդ տեղը: