Նակամուրան շրջանցեց Արոնյանին
03/10/2011 09:53

Նակամուրան շրջանցեց Արոնյանին

Բրազիլական Սան Պաուլոյում կազմակերպված շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հիկարու Նակամուրան պարտության մատնեց Վալեխո-Պոնսին և, վաստակելով 7 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց Լևոն Արոնյանին, ով 6-ական միավորով 3-5-րդ տեղերն է բաժանում Անանդի ու Կառլսենի հետ: Վերջինս հաշվետու տուրում պարտության մատնեց միանձնյա առաջատարին` Վասիլի Իվանչուկին, ով 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Վալեխո-Պոնսն իր ակտիվում 3 միավոր ունի:

Ավելացնենք, որ մրցաշարի երկրորդ մասը տեղի կունենա իսպանական Բիլբաոյում, հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում:

Նակամուրան շրջանցեց Արոնյանին