Դավիթ Հայրապետյանը` կիսաեզրափակչում
05/10/2011 18:02

Դավիթ Հայրապետյանը` կիսաեզրափակչում

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Դավիթ Հայրապետյանը հերթական հաղթանակը տոնեց Բաքվում ընթացող աշխարհի բռնցքամարտի առաջնությունում և մտավ կիսաեզրափակիչ: Նա իսպանացի Խոսե դե լա Նիևեի նկատմամբ առավելության հասավ 15:8 հաշվով:

Եզրափակչի ուղեգրի համար պայքարում Հայրապետյանը հոկտեմբերի 7-ին կմենամարտի պեկինյան Օլիմպիադայի և աշխարհի 2005 թ. չեմպիոն չինացի Զոու Շիմինի հետ:
 

Դավիթ Հայրապետյանը` կիսաեզրափակչում