Ֆուտբոլիստները հարազատների հետ շփվելու հնարավորություն կունենան
06/10/2011 14:54

Ֆուտբոլիստները հարազատների հետ շփվելու հնարավորություն կունենան

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստները մի քանի ժամով կվերադառնան տուն, իսկ այնուհետև կրկին կհավաքվեն հավաքականի ճամբարում և կսկսեն նախապատրաստությունը Իռլանդիայի ընտրանու հետ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք հանդիպմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Ավելացնենք, որ մեր հավաքականը պարապմունքները կշարունակի Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հոկտեմբերի 10-ի առավոտյան կմեկնի Դուբլին:

Ֆուտբոլիստները հարազատների հետ շփվելու հնարավորություն կունենան