06/10/2011 12:08
Քադաֆին կպայքարի երկրի համար մինչև վերջ
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը կարող են գրավել Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը մոտակա օրերս: Այդ մասին հայտարարել է Լիբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Բանին:
Նրա խոսքերով, Սիրտ քաղաքի միայն 20% է գտնվում Մ. Քադդաֆիին հավատարիմ զորքերի վերահսկողության տակ, իսկ իրավիճակը այնպիսին է, որ նույնիսկ այդ փոքր մասը շուտով կհայտնվի Ազգային անցումային խորհրդի վերահսկողության տակ:
Պետք է նշել որ մինչ այդ Լիբիայի նախկին վարչապետ Ալ-Բագդադի Ալի-ալ Մահմուդին հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդ Մ.Քադաֆին հենց այնպես չի հանձնվի և պայքարելու է երկրի համար մինչև վերջ: