06/10/2011 11:33
ՀԱԿ-ի նստացույցը՝ նախըտրական մրցաշարի փուլ
Հայաստանում նախընտրական իրավիճակ է տիրում: Անկախ դրա դրսևորումներից, անկախ դրա դինամիկայից, ակնհայտ է, որ հանրությունը սահուն մտավ նախըտրական ընտրարշավի փուլ: Նման տեսակետ հայտնեց ասուլիսի ժամանակ ՀՀ հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Այս կոնտեքստում պետք է դիտենք ՀԱԿ-ի նստացույցը: Թեպետ այս մարտավարությունը, եթե բաղդատենք երկխոսության հետ, ստեղծում է տպավորություն, որ ՀԱԿ-ը փորձում է հանրային գիտակցության մեջ ձևավորել այն, որ ընդդիմությունը միայն ու միայն ինքն է»,- ասաց Խ. Հարությունյանը և նկատեց, որ դա ավելի շատ ուղղված է ոչ թե իշխանության դեմ, այլ՝ մյուս ընդդիմադիր ուժերի:
Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժերին, ապա ըստ Խ. Հարությունյանի, նրանք նույնպես պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների, ներառյալ իր կուսակցությունը: