07/10/2011 17:05
ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին հարգում է, բայց նրա օրինակին չի հետևի
«Մենք մեր տրամաբանությունը, մեր մտածողությունն ունենք»,- այսպես այսօր ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանն արձագանքեց լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է հետևել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «քաղաքավարական քայլին» ու այցելել Ազատության հրապարակ:
Ըստ պատգամավորի` չնայած իրենք հարգում են Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն նրա օրինակին հետևել չեն պատրաստվում: