07/10/2011 13:26
Չավեսն ազգայնացնում է ճոխ հանգստավայրերը
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել է իր ծրագրերի մասին՝ ազգայնացնել Լոս-Ռոկոս արշիպելագի հանգստավայրերը, որտեղ ներկայումս մեծահարուստների համար շքեղ առանձնատներ են կառուցված։ Տեկացնում է Reuters գործակալությունը։
Իշխանությունների ծրագրով, կղզու վրա պետք է ստեղծվի բոլորին հասանելի պետական հանգստավայր։
«Ես միշտ էլ ասել եմ, որ Lոս-Ռոկոսը պետք է ազգայնացնել։ Այնտեղ բազմաթիվ տներ կան, որոնք անօրինաբար են կառուցվել։ Ժամանակն է դրանց հետ հարցերը լուծել»,- իր մտադրությունը պարզաբանել է Չավեսը։
Թե ինչպե՞ս են սրան արձագանքել առանձնատների տերերն, առայժմ ոչինչ հայտնի չէ։