07/10/2011 14:39
Օբամային անհանգստացնում է Եվրոպայում պարտքերի ճգնաճամը
Եվրոպայի պարտքային ճգնաժամը կարող է բացասականորեն անդրադառնալ ԱՄՆ-ի տնտեսության վրա, որը նոր է փորձում «ապաքինվել» վերջին անկման հետևանքներից:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահն ասել է, որ այժմ իսկապես ԱՄՆ-ի տնտեսությունը զգում է ցնցման կարիք, որը կապահովի նրա հետագա կայուն աճը:
Օբամայի կարծիքով, ամերիկյան տնտեսության աճը դանդաղել է:
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պետք է ձեռնարկի վճռական քայլեր ճգնաժամի դեմ պայքարելու համար: