07/10/2011 13:25
ԵԽԽՎ-ի կոչը Եվրոպային` չճանաչել Աբխազիան ու Հարավային Օսեթիան
ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 5-ին ընդունել է մի բանաձև, որում կոչ է արել Եվրախորհրդի անդամ երկրներին չճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը. ՙՎեհաժողովը կոչ է անում բոլոր անդամ երկրներին ձեռնպահ մնալ չճանաչված, անջատված այդ տարածքները ճանաչելուց կամ դրանց փաստացի իշխանություններին սատարելուց։ Հատկապես այն տարածքների, որոնք հովանավորվում են օտարերկրյա ռազմական միջամտությամբ և անկախ պետության մի մասի օկուպացմամբ՚,- ասված է բանաձևում։