07/10/2011 10:17
Քադաֆին նոր կոչով է հանդես եկել
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին երկրի բնակիչներին կոչ է արել՝ խաղաղ ելույթներ նոր իշխանությունների դեմ:
Քադաֆիի ձայնային հայատարարությունը հեռարձակվել է սիրիական հեռուսատալիքներից մեկով: Դիտորդները նշել են, որ ձայնագրությունը վատորակ է, իսկ բառերը՝ անհասկանալի:
Քադաֆին կոչ է արել լիբիացիներին դուրս գալ փողոցներ և հրապարականեր միլիոններով՝ ի նշան բողոքի: Նախկին լիբիական առաջնորդի գտնվելու վայրի մասին առայժմ ճշգրիտ տվյալները չկան:
Հիշեցնենք, որ անցումային ազգային խորհուրդը ձևավորվել է դեռ փետրվարին, որն այժմ Լիբիայի օրինական իշխանություն է, որին ընդունել է շուրջ 60 երկիր, այդ թվում և Ռուսաստանը: