08/10/2011 11:05
Էջմիածինն այսօր տոնական է
Այսօր Էջմիածին քաղաքի օրն է, որը նշվում է 2009-ից: Տոնական միջոցառումները շքերթով, որը կսկսվի ժամը 11:45-ին Սբ. Հռիփսիմե տաճարի մոտից ու կավարտվի Կոմիտասի անվան հրապարակում: Տոնական օրը կամփոփվի ժամը 18:30-ին` Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում մեկնարկող շքեղ համերգով, որը կավարտվի հրավառությամբ:
Նշենք, որ ըստ պատմագիրների վկայությունների, 405թ-ին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերով վերադառնում է Հայրենիք, նրան Էջմիածնում հենց հոկտեմբերի 8-ին է դիմավորում ժողովուրդը` Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ:
Նոր տոմարով` հոկտեմբերի 8-ը նաև Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է: