Հենրիխ Մխիթարյան. «Դուբլինյան խաղին պիտի ներկայանանք սառը գլխով»
08/10/2011 14:17

Հենրիխ Մխիթարյան. «Դուբլինյան խաղին պիտի ներկայանանք սառը գլխով»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակը:

«Այո, մենք հաղթեցինք խոշոր հաշվով: Բայց, հավատացեք, հաղթանակը հեշտ չտրվեց: Մակեդոնիայի հավաքականը թույլ թիմ չէ: Նրան հաղթելու համար անհրաժեշտ է նվիրվել 100 տոկոսով, եթե ոչ ավելի: Ուրախ եմ, որ դա հաջողվեց մեզ: Այժմ չպետք է թուլացնենք տեմպը, այլ սառը գլխով պիտի ներկայանանք դուբլինյան հանդիպմանը»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
 

Հենրիխ Մխիթարյան. «Դուբլինյան խաղին պիտի ներկայանանք սառը գլխով»