10/10/2011 10:44
Բ.Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքում կազմակերպված ավանդական տոնավաճառ, այնուհետեւ՝ մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկայացված հին ու ժամանակակից Ստեփանակերտը պատկերող լուսանկարների ցուցահանդես:
Նույն օրը Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել նաեւ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական համերգին:
Հայտնում են Արցախի նախագահի մամլո ծառայությունից: