10/10/2011 11:52
Ճապոնիայում արձանագրվել է 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ճապոնիայի արևելյան ափերից ոչ այդքան հեռու արձանագրվել է 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. այս մասին, հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը, հաղորդում է Utro.ru-ն:
Ստորգետնյա հարվածի էպիկենտրոնը գտնվում էր Իվակի քաղաքից 61կմ հյուսիս-արևելք, 30,2 կմ խորությամբ: Սա Ֆուկուշիմա պրեֆեկտուրան է, ամենախոշորը Հոնսյու կղզում:
Դեռևս տեղեկություններ ավիրվածությունների ու զոհերի մասին, ինչպես նաև ցունամիի վերաբերյալ չկան: