10/10/2011 14:30
ՀԱԿ-ի հետ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ երկխոսելը բացառվում է
Բացառվում է, որ իշխանությունը ՀԱԿ-ի հետ երկխոսության նստի կամ բանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հոկտեմբերի 8-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հնչած հայտարարությանը, այն է` եթե չլինեն արտահերթ ընտրություններ, ապա ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսել իշխանության հետ Ս. Սարգսյանի հրաժարականի շուրջ, այս մասին հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Հարցադրումն իրենցն է, սակայն մեզ համար դա քննարկման առարկա չի կարող լինել: Երկխոսություն կարող է լինել այն բոլոր հարցերի շուրջ, որոնք մեր պետության, ժողովրդի առջև ծառացած խնդիրների համար առաջարկում են լուծումներ: Իսկ եթե դա իրենց ֆանտազիայի կամ ցանկության ատահայտումն է, ուրեմն մեզ համար քննարկման ենթակա չէ»,- ասաց ԱԺ պագամավորը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի պահանջների փոփոխությանը, ապա Մ. Մինասյանը նկատեց, որ դրանք հնարավոր է լինեն տակտիկական խնդիրներ, քանի որ իրենք են որոշում իրենց մարտավարության կանոնները: