10/10/2011 17:44
ՀՀԿ պատգամավոր. ՀՀ երկրորդ նախագահի նշած «եթե»-ները շատ ճիշտ էին
Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությունն ու անհրաժեշտությունը չկա: Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցների և քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում հայտնված ՀՀ երկրորդ նախագահի` քաղաքականություն վերադառնալու թեմային` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Քոչարյանի հարցադրումները և’ սոցիալական, և’ տնտեսական’ և քաղաքական իմաստով դեռևս չեն կարող իրատեսական համարվել»,- նկատեց նա` ընդգծելով, որ ՀՀ երկրորդ նախագահի նշած «եթե»-ները շատ ճիշտ էին:
ԱԺ պատգամավորի կարծիքով` Քոչարյանի վերադարձի հետ կապված աղմուկն արհեստածին է: