10/10/2011 10:49
Լեհաստանում հաղթում է վարչապետ Տուսկի կուսակցությունը
Նախնական տվյալներով, Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, որը հավաքել է 39,6% ձայն:
Նշենք, որ այս պահի դրությամբ հաշվարկվել են 15 ընտրատարածքների ձայները:
Իսկ Յարոսլավ Կաչինսկիի կոնսերվատիվ «Օրենք և արդարություն» կուսակցությունը հավաքել է մոտ 30% ձայն, 3-րդ տեղում է «Պալիկոտի աջակցության շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է օղու բիզնեսով զբաղվող Յանուշ Պալիկոտը, որը հավաքել է 10,27% ձայն:
4-րդ տեղն է զբաղեցնում Լեհաստանի գյուղացիական կուսակցությունը, որը հավաքել է 9,22% և հույս ունի նորից մտնել կոալիցիայի մեջ «Քաղաքացիական պլատֆորմի» հետ: Այդ մասին հաղորդում է լենտա.ռու(lenta.ru) կայքը: