Վարդան Մինասյան. «Ես հպարտանում եմ իմ թիմով»
12/10/2011 13:50

Վարդան Մինասյան. «Ես հպարտանում եմ իմ թիմով»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իռլանդիայի հավաքականից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ իրենց մրցակիցը գերազանց թիմ է: Նա նաև նշել է, որ հպարտանում է իր սաներով:

«Շնորհավորում եմ Իռլանդիայի հավաքականին և հաջողություններ եմ մաղթում նրան փլեյ-օֆֆում: Դուք գերազանց թիմ ունեք, բայց ես հպարտանում եմ նաև իմ թիմով: Մենք գերազանց աշխատանք ենք կատարել և կարող ենք հպարտանալ դրանով»,- Վարդան Մինասյանի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
 

Վարդան Մինասյան. «Ես հպարտանում եմ իմ թիմով»