Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում
13/10/2011 18:19

Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հիշատակին նվիրված փառատոնի շրջանակներում սկսվեց արագ շախմատի մրցաշարը:

Հինգ տուրից հետո գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Իգոր Կուռնոսովը (Ռուսաստան):
 

Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում