Տևեսը կտուգանվի 1,5 մլն ֆունտ ստեռլինգով
13/10/2011 19:35

Տևեսը կտուգանվի 1,5 մլն ֆունտ ստեռլինգով

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը կտուգանվի 1,5 մլն ֆունտ ստեռլինգով: Ինչպես հաղորդում է «Independent»-ը, սկանդալային արգենտինացին ևս 6 շաբաթ կարող է զրկվել թիմի պարապմունքներին մասնակցելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ այդ որոշման պատճառը Տևեսի` խաղադաշտ դուրս գալուց հրաժարվելն է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բավարիայի» հետ կայացած հանդիպման ժամանակ: