Լոնդոնը պատրաստ է օլիմպիական խաղերին
13/10/2011 18:26

Լոնդոնը պատրաստ է օլիմպիական խաղերին

Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնն օրերս ՄՕԿ-ի համակարգող հանձնախմբի ներկայացուցիչներին ասել է, որ օլիմպիական մարզակառույցները լիովին պատրաստ են խաղերին:

ՄՕԿ-ի պատվիրակության ղեկավար Դենիս Օսվալդը չի թաքցրել իր հիացմունքն ու զարմանքը` կապված կատարված աշխատանքների բարձր որակի և կազմակերպական մյուս հարցերի լիակատար իրականացման հետ:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, համակարգող խումբը եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրել է տրանսպորտի, կապի, անվտանգության ծառայությունների, մշակութային ծրագրի, տոմսերի իրացման, կամավորականների, ԶԼՄ-ների և մյուս ոլորտներում կատարված աշխատանքները:

Հաջորդ այցը Լոնդոն նախատեսված է 2012 թ. մարտին:

Լոնդոնը պատրաստ է օլիմպիական խաղերին