14/10/2011 15:25
Թուրան. Ադրբեջանցի նախարարի այցը Հայաստան՝ դավաճանություն
Ադրբեջանում կտրուկ են արձագանքել ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի Երևան կատարած այցին՝ համարելով, որ նրա արարքը դավաճանություն է:
Նշենք, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարի այցը Հայաստան կապված է ԱՊՀ ներքին գործերի նախարարների` Երևանում անցկացվող նիստին:
«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ տարբեր ուժեր հատկապես զայրացած են այն փաստի առնչությամբ, որ Ուսուբովն անտեսելով պատերազմի ընթացքում արձանագրված բոլոր ողբերգական իրադարձությունները, հյուրընկալվել է Հայաստանում: