14/10/2011 14:42
Թբիլիսիում բացվել է «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը
Թբիլիսիի կենտորնում գտնվող Հավլաբար թաղամասում բացվել է Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը:
Այդ հուշարձանում, որը ստեղծվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Զուրաբ Ցերետելիի կողմից, ներկայացված են ֆիլմի հերոսներ Վախթանգ Կիկաբիձեն`Վալիկոն, Ֆրունզիկ Մկտրչյան` Ռուբիկը, Եվգենի Լեոնովը` Իվանը, և ֆիլմի ռեժիսյոր Գեորգի Դանելիան:
Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավար Զաալ Սամադաշվիլին, Թբիլիսիի բազմազգ այդ շրջանը պատահական չէ, որ ընտրվել է այդ հայտնի ֆիլմի հերոսներին անմահացնելու համար, քանի որ կարևորն այն է, որ այդ հիասքանչ ֆիլմի հերոսները բոլորի մոտ հիշվել և սիրվել են իրենց ընկերություն անելու կարողությամբ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: