19/10/2011 15:17
Ելիզավետա 2-րդը Ավստրալիայում է
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը և նրա ամուսինը Էդինբուրգի դուքսը սկսել են պաշտոնական այցը Ավստրալիա, որը տևելու է 11 օր:
Նրանք կայցելեն Մելբուրն և Բրիսբեն, սակայն ժամանակի մեծ մասը նրանք կանցկացնեն երկրի մայրաքաղաքում` Կանբերում:
Նաև նախատեսվում է, որ թագուհին հոկտեմբերի 28-ին Պերտ քաղաքում կբացի Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը: