20/10/2011 16:26
ՀՀ Նախագահն ընդունել է Փեթ Քոքսին և Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու Միջազգային եվրոպական շարժման՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրամերձեցման քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին: