20/10/2011 11:51
Հունաստանում գործադուլի 2-րդ օրն է
Համընդհանուր գործադուլի 2-րդ և կոշտ տնտեսության վերաբերյալ փաթեթի ընթերցման երկրորդ օրը հունական ոստիկանությունը պատրաստվում է նոր անկարգությունների և բախումների կանխման:
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ՝ երեկ կեսօրին Հունաստանում բազմահազարանոց ցույցեր են եղել, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնել աշխատավարձերի և թոշակի ցածրացման, ինչպես նաև պետական կառույցներում 30 հազար աշխատատեղերի կրճատման դեմ:
Կոշտ տնտեսության սկզբունքները հունական կառավարության կողմից հավանության էին արժանացել ու խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել: Այս կապակցությամբ ողջ երկրում բողոքի ալիք էր բարձրացրել 125 հազար մարդ:
Մայրաքաղաքում խաղաղ ցույցերը հաջորդաբար վերածվել էին անկարգությունների. դիմակավորված երիտասարդները ոստիկանության ուղղությամբ քարեր էին շպրտում: Որպես պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե մահակ էր օգտագործում: