20/10/2011 10:44
Սարկոզի-Բրունի զույգը աղջիկ է ունեցել
Ֆրանսիայի առաջին` Սարկոզի-Բրունի զույգը սկսել է շնորհավորանքներ ստանալ իրենց դստեր ծնվելու կապակցությամբ:
Երեխան ծնվել է նախօրեին գիշերը` «Լա-Մյուէտ» հիվանդանոցում, որտեղ մի քանի օր առաջ էր տեղափոխվել Ֆրանսիայի առաջին տիկինը` Կարլա Բրունի-Սարկոզին:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը փոխանցում է, որ Նիկոլա Սարկոզին երեխայի ծնվելու պահին տիկնոջ կողքին չի եղել, այլ գտնվել է Ֆրանկֆուրտում, որտեղ բանակցություններ է վարել կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Դրանից անմիջապես հետո նա ուղևորվել է Փարիզ` ուղիղ դեպի հիվանդանոց:
Սա Սարկոզիի առաջին դուստրն է. նա արդեն երեք որդի ունի նախկին ամուսնություններից: Նորածինը Կարլա Բրունիի երկրորդ երեխան է. որդին` Օրլեանը, 10 տարեկան է: Ելիսեյան պալատը երեխայի ծնվելու կապակցությամբ պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արել: