20/10/2011 10:36
Օդի ջերմաստիճանը էապես կնվազի
Հայաստանում այս գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով:
Օրվա ընթացքում Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև, լեռներում և լեռնանցքներում՝ բուք, բարձրադիր վայրերում՝ ձյուն:
Արարատյան դաշտում կեսօրից հետո հնարավոր է անձրև, քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը էապես կնվազի՝ ցերեկային ժամերին +12-+14, երեկոյան՝ +6-+9 աստիճան: Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի +14 աստիճան տաքություն:
Meteo-tv-ի փոխանցմամբ, վաղն արդեն սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ: