21/10/2011 12:47
Պատերազմ գնում են հաղթելու, այլ ոչ` նահատակվելու
Պատերազմ գնալն ու հանուն Հայրենիքի նահատակվելը հայի հոգեբանության անբաժանելի մասին է:
Սակայն, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի խոսքով, ցավոք սրտի:
Նրա հավաստմամբ` ազգային հոգեբանությունից մարտիրոսվելու, նահատակվելու գաղափարը պետք է մաքրել.
«Մենք դեռևս Ավարայրից չենք կարողանում ընկալել, որ պատերազմ չեն գնում մարտիրոսվելու, այլ հաղթելու»:
Միայն Արցախյան պատերազմի տարիներին էր, ըստ Իսահակյանի, որ հայ տղաները գնացին մարտի դաշտ` հաղթելու անկոտրում համոզմամբ. «Գնացին ազգային, Հայրենիքի ու մարտունակության մասին երգելով»,-հիշեց Ա. Իսահակյանը` հավելելով, որ հայկական հոգեբանության շտկելու ենթակա գծերից է նաև միայն վտանգավոր պահերին միավորվելը. «Նման պայմաններում մեկ բռունցք ենք, բայց հենց վտագն անցնում է, ցրվում ենք»: