Հայ պատանիները հաղթանակով մեկնարկեցին Օլիմպիադայում
25/10/2011 13:14

Հայ պատանիները հաղթանակով մեկնարկեցին Օլիմպիադայում

Թուրքական Իզմիթ քաղաքում ընթացող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային Օլիմպիադայի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի պատանեկան առաջին ընտրանու նկատմամբ: Միայն Զոհրակ Ապրեսյան-Իբրահիմ պարտիայում արձանագրվեց ոչ-ոքի արդյունք: Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց Անվարին, Հովհաննես Գաբուզյանը` Նաիֆին, Տիգրան Հարությունյանը` Աբդուլվահաբին:

Այսօր Հայաստանի պատանեկան թիմի մրցակիցը Մոլդովայի հավաքականն է:

Հայ պատանիները հաղթանակով մեկնարկեցին Օլիմպիադայում