.jpg)
28/10/2011 18:12
Դենիս Թումասյանը դեռ հրավերի է սպասում
«Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը onedivision.ru-ի թղթակցին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ, հնարավոր է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից հրավեր կստանա ընտրական նոր փուլի մեկնարկում:
«Անկեղծ ասած` աշնանը հրավեր չստացա: Ինչ-որ բան անհասկանալի է: Հնարավոր է` ընտրական նոր փուլի մեկնարկից առաջ հրավիրեն: Տեսնենք»,- ասել է Դենիս Թումասյանը: