.jpg)
31/10/2011 12:24
Վանես Մարտիրոսյանը հաղթեց Ռիչարդ Գուտյերեսին
Ամերիկյան Տակերվիլլում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաև ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը: Նրա մրցակիցը Ռիչարդ Գուտյերեսն էր:
10 ռաունդից բաղկացած մենամարտից հետո մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին Վանես Մարտիրոսյանին` 100:90, 100:90 և 99:91 հաշիվներով: