03/11/2011 09:32
Աֆղանստանի նախագահը թալիբներին հաշտեցման կոչ է արել
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը թալիբներին կրկին անգամ կոչ է արել հասնել ազգային համաձայնության և ռազմական գործողությունների դադարին:
Քարզայը նշել է, որ թալիբների և այլ զինված խմբավորումների առաջնորդները կարող են միանալ խաղաղության գործընթացին` պայմանով, որ նրանք պետք է ճանաչեն աֆղանական սահմանադրությունը, խզեն կապերը Ալ-Քաիդայի հետ և վերադառնան խաղաղ կյանքին:
Աֆղանստանի նախագահը կոչ է արել տարածաշրջանի երկներին աջակցել իր երկրին` Աֆղանստանում խաղաղ գործընթացի կարգավորման համար: Այդ մասին հաղորդում է rg.ru կայքը: